Արտաքին 1 տարի առաջ - 11:12 14-06-2025

Նեթանյահուն կոչով դիմել է Իրանի ժողովրդին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձով է դիմել Իրանի ժողովրդին՝ ընդգծելով, որ Իսրայելը թշնամություն չունի իրանական ժողովրդի, այլ միայն իշխող ռեժիմի նկատմամբ։

«Մենք գտնվում ենք պատմության ամենակարևոր ռազմական գործողություններից մեկի մեջտեղում։ Իսրայելը չի պայքարում Իրանի ժողովրդի, այլ արյունարբու ռեժիմի դեմ։ Այդ ռեպրեսիվ իշխանությունն այժմ ավելի թույլ է, քան երբևէ», – հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Իսրայելը հարգանքով է վերաբերվում Իրանի քաջարի ժողովրդին և հիանում նրանց ոգով։
«Իսրայելը ձեզ հետ է։ Ապստամբեք ձեր ռեժիմի դեմ», – ասել է Նեթանյահուն։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին