Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 12-06-2025

Գործընթաց չի մեկնարկել, որ «Հայաստան» խմբակցությունն էլ միանար․ հարցում՝ իմպիչմենտի մասին

Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացի քննարկելու համար այսօր ՀՅԴ գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության և «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը։

Հանդիպման ավարտից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին այս պահին միացել են «Պատիվ ունեմ»-ի 6 պատգամավորները։

«Հայաստան» խմբակցությունն էլ հրապարակել է իր 28 պատգամավորների ստորագրություններով թուղթ, սակայն իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողները նշել են, որ պարզ չէ՝ ինչ են ստորագրել պատգամավորները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դուք ինչ հասկացաք, «Հայաստան» խմբակցությունը միացե՞լ է իմպիչմենտին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ընդդիմադիրներին չի հավատում, որոշներն էլ ասացին, որ չեն հետաքրքրվում դրանով։

««Հայաստան»-ի հերն էլ անիծած, մնացածներինն էլ հետը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ընդդիմադիրների քաղաքականությունը ճիշտ չէ։ «Ճիշտն ասած ինձ չի հետաքրքրում ընդդիմադիրները, ճիշտ չի իրենց քաղաքականությունը ընդհանրապես։ Փոխանակ ազգային արժեքները պահեն, կռիվ են անում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա անիրատեսական է։ «Բայց գործընթաց չի էլ սկսել, որ միանան։ Անիրատեսական է, իմաստ չունի, հաշվի առնելով պատգամավորների թիվը, մնացածը քաղաքական շահարկումներ ա »,- ասաց նա։

«Չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում