Արտաքին 1 տարի առաջ - 20:08 10-06-2025

ԱԱԾ-ն տեղո՞ւմ է․ Բաքվում հրապարակել են ՀՀ-ի «ադրբեջանական» գյուղերի լուսանկարները

Ադրբեջանում 2025 թվականի հունիսի 5-ին Baku AIR Center վերլուծական կենտրոնը լույս է ընծայել «Time to Gather Stones» («Ժամանակն է քարեր հավաքելու») վերնագրով գիրք։ Trend News-ի տվյալներով՝ գրքում ներառված են հայկական տարածքներում գտնվող, Ադրբեջանի կարծիքով, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» (նկատի ունեն՝ ներկայիս Հայաստանի տարածքի) բազմաթիվ գյուղերի լուսանկարներ՝ շինություններով, գերեզմաններով և հին տիպիկ մշակութային մնացորդներով:

Գրքի հեղինակ, Irs ամսագրի գլխավոր խմբագիր Մուսա Մաջանլը նշել է, որ գրքում ներառված են այն բոլոր «գյուղերը, որտեղ մի ժամանակ ապրում էին ադրբեջանցիները», և հրատարակության նպատակն է ցույց տալու մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացումը:

Այս պահին հրատարակված տվյալներով՝ նշվել է մոտ 50 հայկական գյուղերի մասին, որոնք ընդգրկված են վերոնշյալ գրքում, մատնանշվել են այն համայնքները, որտեղ մի ժամանակ ապրել են ադրբեջանցիները և որտեղ, ըստ հեղինակի՝ ադրբեջանցիները «վերադարձի» իրավունք կարող են պահանջել:

Բայց կոնկրետ տվյալներ, թե որ գյուղերի մասին է խոսքը, կամ գյուղերի լուսանկարները Oragir.News-ը չկարողացավ գտնել, սահմանափակ տեղեկատվության պատճառով։ Մտահոգիչ է այն, որ Ադրբեջանը կարողացել է տեղանքային ճշգրիտ լուսանկարներ ձեռք բերել Հայաստանի տարածքից։ Արդյո՞ք սա պատկան մարմինների, հատկապես ԱԱԾ-ի անուշադրության հետևանքն է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները