Ավելին 1 տարի առաջ - 11:27 10-06-2025

Իրանի 18 քաղաքներում արգելվել է շների մուտքը՝ կրոնական ու մշակութային սկզբունքների պատճառով

Իրանի իշխանությունները արգելել են շների մուտքը 18 քաղաք, այդ թվում` մայրաքաղաք Թեհրան։ Այս քայլը պայմանավորված է շների նկատմամբ երկրում տիրող պաշտոնական վերաբերմունքով։

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո իշխանության եկած իսլամիստները շներին դիտարկում են որպես «անմաքուր կենդանիներ»։ Բացի այդ, շուն պահելը Իրանում հաճախ ներկայացվում է որպես «արևմտյան մշակութային ազդեցության» խորհրդանիշ՝ չհամապատասխանող իսլամական կենսակերպին։

Հասարակության մեջ այս որոշումը միանշանակ չի ընկալվում։ Մասնավոր հատվածում և սոցիալական ցանցերում տարաբնույթ կարծիքներ են շրջանառվում՝ որոշ օգտատերեր քննադատում են արգելքը՝ այն անվանելով անհիմն և խտրական։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից