Ավելին 1 տարի առաջ - 17:02 08-06-2025

Իլոնը սխալ է թույլ տվել, բայց նա հոգնած է, սթրեսի մեջ է. Մասկի հայրը՝ Թրամփի հետ հակամարտության մասին

Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, հարցազրույց է տվել որդու և ԱՄՆ վարչակազմի հակամարտության մասին:

«Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ նա դատապարտել է որդուն ԱՄՆ նախագահի հետ հակամարտությանը մասնակցելու համար։

Նա կարծում է, որ Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփը պարզապես շատ հոգնած են ընտրություններից հետո կատարած աշխատանքի պատճառով. «Նրանք հինգ ամիս շարունակ մեծ սթրեսի մեջ են եղել։ Թողեք շնչեն»։

Ձեռնարկատիրոջ հայրը համոզված է, որ այս իրավիճակում հաղթողը ցանկացած դեպքում պետության ղեկավարն է լինելու. «Նա նախագահն է, նա ընտրվել է… Իլոնը սխալ է թույլ տվել, կարծում եմ, բայց նա հոգնած է, նա սթրեսի մեջ է»։

Էրոլ Մասկը վստահություն է հայտնել, որ հակամարտությունը շուտով անցյալում կմնա և կմոռացվի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում