Ներքին 1 տարի առաջ - 15:23 07-06-2025

Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին

Երեկ՝ հունիսի 6-ին, Երևանում միաժամանակ անցկացվում էին երկու միջոցառումներ՝ ամենամյա բացօթյա «Երևանի գինու օրերը» և Վրացական մշակութային օրերը։ Վերջինը ներկայացվում էր նաև որպես Վրացական գինու փառատոն։

Վրացական գինու փառատոնը տեղի էր ունենում Մալիբու այգում, որտեղ մասնակիցների զգալի մասը օտարերկրացիներ էին՝ ժամանած տարբեր երկրներից և քաղաքներից։

Oragir.News-ը զրուցեց հյուրերի հետ, ովքեր եկել էին Դուբայից և Իրանական Ադրբեջանից։ Թավրիզից ժամանած հյուրերը խոսում էին թուրքերեն։

«Մենք Իրանի Թավրիզ քաղաքից ենք եկել զբոսնելու համար։ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, մարդիկ շատ բարեհամբույր են, իսկ մշակույթը՝ տպավորիչ։ Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք»,- ասացին նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում