Ավելին 1 տարի առաջ - 10:34 06-06-2025

IELTS քննություն հանձնելը կարող է հանգեցնել տուգանքի կամ ազատազրկման

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը «անցանկալի կազմակերպության» կարգավիճակ է տվել Բրիտանական խորհրդին (British Council), որը IELTS միջազգային անգլերենի քննության կազմակերպիչներից մեկն է։

Այս որոշման հետևանքով այժմ քննությանը մասնակցելը, նույնիսկ եթե այն անցկացվում է արտասահմանում, կարող է դիտվել որպես համագործակցություն «անցանկալի կազմակերպության» հետ։ Այդ հիմքով ֆիզիկական անձինք կարող են տուգանվել մինչև 170 դոլարով, իսկ կազմակերպությունները՝ մինչև 1100 դոլարով։

Բացի այդ, քննության համար վճարումը կարող է դիտարկվել որպես նման կազմակերպության ֆինանսավորում։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ այս գործողությունը կարող է պատժվել մինչև 5 տարվա ազատազրկմամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը