Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:07 05-06-2025

100-ից ավելի աշխատող HIGER ավտոբուս մետաղի ջարդոնի է վերածվում. «ավտոբուսների գերեզման»՝ Նոր Նորքում

Այսօր Oragir.News-ը այցելել է ավտոբուսների պարկ կոչվող տարածք, որը գտնվում է Նոր Նորքի Մինսկի փողոցում։ Պարզ դարձավ, որ այստեղ հավաքված են բոլոր այն մանուշակագույն ավտոբուսները, որոնք դուրս են եկել շահագործումից՝ ընդհանուր շուրջ 100 միավոր։

Oragir.News-ը փորձեց մուտք գործել տարածք, սակայն այն վերահսկվում էր հսկիչի կողմից, ով նշեց, որ տարածքն աշխատում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով։

Նրա խոսքով՝ մուտքի իրավունք ունեն միայն ղեկավար կազմի անդամները։ Մեր փաստարկը, որ տարածքում տեղակայված են միայն շահագործումից դուրս եկած ավտոբուսներ, արդյունք չտվեց։

Այնուամենայնիվ, հեռվից ֆիքսեցինք, որ ավտոբուսներից շատերը վատ վիճակում են՝ ապակիները կոտրված, պահեստամասերը՝ հանված, որոշներն էլ պարզապես կանգնած են առանց որևէ կիրառման։

Հսկիչը նշեց, որ եթե որևէ մեկը ցանկանում է որևէ բան տեղափոխել տարածքից, անհրաժեշտ է հատուկ թույլտվություն։ Բայց հարց է առաջանում․ ինչպես կարող էին շահագործումից դուրս եկած ավտոբուսները՝ դեռ մեկ տարին չլրացած, այդքան արագ այսքան վատթարանալ։

Տարածքը, ըստ հսկիչի, վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Սակայն հարց է առաջանում՝ ինչու քաղաքապետարանը այդ ավտոբուսները չի տրամադրել համայնքներին, ուսումնական կամ տեխնիկական հաստատություններին, այլ թողել է բարձիթողի վիճակում՝ փաստացի վերածելով տարածքը ավտոբուսների գերեզմանի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը