Արտաքին 1 տարի առաջ - 18:33 05-06-2025

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ 2026-2028 թթ․ ժամանակահատվածի համար։

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեթ Յըլդըզը X միկրոբլոգում կատարած գրառմամբ տեղեկացրել է ընտրության արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել անդամ պետություններին իրենց աջակցելու համար։

Նա նաև շնորհավորելով մյուս ընտրված երկրներին, գրել է․ «Մենք անհամբերությամբ սպասում ենք աշխատել միասին՝ գլոբալ զարգացման օրակարգը առաջ մղելու համար»։

Ըստ քվեարկության արդյունքների՝ «Արևմտյան Եվրոպա և այլ պետություններ» տարածաշրջանից Թուրքիան ստացել է 174 ձայն և ընտրվել է Ավստրալիայի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի հետ միասին։

Ընդհանուր առմամբ, ECOSOC-ի անդամ են դարձել 18 երկիր՝ ներառյալ՝ Աֆրիկայից՝ 4, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից՝ 4, Արևելյան Եվրոպայից՝ 3, Լատինական Ամերիկայից և Կարիբյան տարածաշրջանից՝ 3 երկիր։

Նորընտիր անդամները պաշտոնը կստանձնեն 2026 թվականի հունվարի 1-ից։

Ermenihaber.am

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում