Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:15 05-06-2025

Քոս, հիվանդություն, ինչ ասես որ չենք տեսել, ըտենց բաներ տենողը Նիկոլիցը կդժգոհի՞. եղեգնուտցի Լենդրուշ պապ

Փամբակ համայնքի Եղեգնուտ գյուղը 300-ին մոտ տնտեսություն ունի: Գյուղի մի մասի տները տուժել են 1988-ի երկարաշարժից ու շատերը մինչեւ հիմա ապրում են տնակներում:

Մինչ գյուղում շատերը դժգոհում են եղած խնդիրներից, այդ թվում նաեւ սոցիալական ու կենցաղային, գյուղի ամենատարեց բնակիչը՝ 95-ամյա Լենդրուշ Կոստանյանը, գոհ է կյանքից: Պապը հասարակ մարդ չէ,աշխատանքի վետերան, աշխարհը ոտքի տակ տված ու ճանաչված վարորդ,որ արդեն 75 տարի ղեկին է: Կյանքի մեծ մասը բեռնատար է քշել պապը, հասել Սիբիր, բայց հիմա հյուսիսի օդը վրա չի գալիս , ասում է՝ կարոտում է գյուղը, իր անշունչ տունը: Թոռները կանչում են իրենց մոտ՝ Ռուսաստան, բայց պապն ամեն անգամ մերժում է նրանց հրավերները:

Դժվար կյանքով է մեծացել պապը, սով, ժանտախտ, օրերով ցամաք հացի կարոտ է մնացել, հենց դրա համար գնահատում է կյանքը: Կյանքի լավագույն տարիների հիշողություններով է հիմա ապրում Լենդրուշ պապը, համագյուղացիներին խորհուրդ է տալիս գոհանալ եղածով ու ամենակարեւորը՝ կիսվել ունեցածով: