Ներքին Միտք 1 տարի առաջ - 00:02 05-06-2025

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տգետ է. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.

«Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետը տգետ է

ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչապետը զինված ուժերի գերագույն հրամանատարի կարգավիճակ ստանում է միայն պատերազմի ժամանակ։ Պատերազմ հայտարարելու հարաբերությունները ՀՀ Սահմանադրությունը կարգավորում է 118-րդ հոդվածով սահմանված կարգով։ Ներկա պահին պատերազմ հայտարարված չէ, հետևաբար ՀՀ վարչապետը զինված ուժերի գերագույն հրամանատար չի հանդիսանում։

Նա փաստորեն տեղյակ չէ, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելը ՀՀ Զինված ուժերի սահմանադրական պարտականությունն է»։



Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է