Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:38 04-06-2025

Եկեղեցու դեմ Նիկոլի արշավով տարված՝ հասարակությունը չնկատեց, որ Արցախի Հանրապետությունն այլևս նախագահ չունի

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Եկեղեցու դեմ Նիկոլի արշավով տարված՝ հասարակությունը չնկատեց, որ Արցախի Հանրապետությունն այլևս նախագահ չունի ու, ըստ երևույթի, ոչ էլ կունենա։ Այդպիսինն է Արցախի քաղաքական «վերնախավը»։

Նրանց համարձակության մաքսիմումը, փաստորեն, թաքուն ԱԺ նախագահ ընտրելն էր (հանկարծ Նիկոլը չիմանա)։ Իսկ ահա նախագահ ընտրելու (ընտրվելու) համարձակություն չունեցան։ Այս փաստը շատ հարցերի պատասխան է տալիս։ Առաջիկայում այս թեմային անպայման կանդրադառնամ։

Իսկ հիմա ուրիշ հարց եմ ուզում տալ ընթերցողներիս։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Նիկոլը հարձակվեց եկեղեցու վրա։ Որպեսզի՝ Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումը թաքցնի, թե՞ որովհետև Արցախի ղեկավարության հարցն արդեն լուծեց ու հիմա էլ անցել է հաջորդ թեմային՝ եկեղեցին ոչնչացնելուն»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է