Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:03 04-06-2025

Մեր միակ տունը վաճառել ենք և վարկով տուն գնել, ինչպես տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գրում է․ «Թարգմանություն – «Հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3,1 միլիոն եվրո արժողությամբ շքեղ վիլլա է գնել Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որը, իբր, ֆինանսավորվել է Հայաստանի դժվարին տնտեսության համար նախատեսված արտաքին օգնության միջոցով:

300 մ2 երկհարկանի վիլլան, որը ձեռք է բերվել 2025 թվականի մայիսին, գտնվում է Մարսելի Château Gombert թաղամասում։ Ունի 4 ննջասենյակ, լողավազան, տանիքի պատշգամբ և ավտոտնակ՝ 3 կայանատեղիով։

Այս հետաքննության աղբյուրները ենթադրում են, որ Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) միջոցները կարող են անօրինական կերպով ուղղվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործմանը։

2024 թվականին AFD-ն տրամադրել է 75 միլիոն եվրո՝ ուղղակիորեն աջակցելու Հայաստանի բյուջեին՝ ուղղված զարգացման հիմնական ծրագրերի ֆինանսավորմանը։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ Սփյուռքի աջակցությամբ գործող խոշոր կազմակերպությունը, շարունակում է մարդասիրական և ենթակառուցվածքային աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը»։

Այս ապատեղեկատվության համար դատի կտանք դրա հեղինակներին։ Հուսով եմ՝ կգտնենք նրանց, եւ չի պարզվի, օրինակ, որ սա որեւէ գրանցում չունեցող, իրավաբանական հասցե նույնպես չունեցող կայք է։

Իսկ ինչու՞ դատական պրոցես չենք սկսում Հայաստանում գործող եւ մեզ դղյակներ, սուպերմարկետներ, քոլեջներ, բաժնեմասեր, ադամանդի հանքեր, օֆշորներում հաշվեհամարներ, հողի դիմաց ստացած միլիարդներ վերագրող լրատվամիջոցներին եւ անհատներին։ Մի շատ փոքրիկ, տեխնիկական պատճառով՝ ֆինանսական հնարավորություն չունենք այդքան փաստաբան վարձելու համար։

ՀՀ-ում դժվար է ընտրել՝ այսքանի միջից որի՞ դեմ գործ հարուցել։ Իսկ բոլորին, ինչպես ասացի, չենք կարող՝ այդքան փող չունենք, հազար հարց կա, մեծ ընտանիք ենք։

Եւ, բացի այդ, եթե նույնիսկ ամեն ինչ մի կողմ դնենք եւ գնանք այդ քայլին, պատկերացնո՞ւմ եք` ինչ աղմուկ կբարձրանա՝ հասե՜ք, փրկե՜ք, քաղաքական ընդդիմախոսների դեմ են հանել ողջ իրավական համակարգը, քաղաքական հետապնդումներ են իրականացնում. արդարադատությունը դարձել է գործիք, մուրճ, մանգաղ։

Իսկ մեր ֆինանսական հնավորություններին, սիրելի հայրենակիցներ, կարող եք ծանոթանալ մեր ներկայացրած հայտարարագրերով։

Ճիշտ է` ԶԼՄ-ները էլի աչք ծակող վերնագրով են իմ հայտարարագիրը ներկայացրել, բայց բովանդակությունը հստակ է` միլիոնավոր դրամների տակ մի աշխատավարձ է, եւ մեկ բնակարանի առքուվաճառք։

Մեր միակ տունը վաճառել ենք եւ վարկով, եկամտահարկի վերադարձի ծրագրից օգտվելով` տուն գնել, ինչպես տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ։

Եւ, այո, աշխատում ու աշխատավարձ եմ ստանում, ինչպես շատերը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»