Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 18:39 04-06-2025

Վանդալիզմ՝ Հրազդանում. հուշարձանի պատերին խզբզել են, աղբ լցրել. shamshyan.com

Մինչ մի քանի օր է՝ Կառավարությունն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրար մեղադրում են մեղքեր գործելու մեջ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «որոշ եկեղեցիներ վերածվել են չուլանի», Կոտայքի մարզում՝ մարզկենտրոն Հրազդան քաղաքի սրտում հրազդանցիների համար սուրբ վայր համարվող հուշարձաններից մեկը վանդալիզմի է ենթարկվել:

Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետանի քթի տակ հուշարձանը մի իսկական վանդալիզմի է ենթարկվում, մինչդեռ սիրում ենք քննադատել ազերի ու թուրք բաշիբոզուկներին, ովքեր ոչ միայն վանդալիզմ են իրականցնում, այլ նաև Արցախում ու Թուրքիայում հիմնահատկ ոչնչացնում են հայկական եկեղեցիները, վանքերն ու հայի ստեղծածը:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հսկայական հուշարձանը, որը դեռևս անավարտ է, ներսից և դրսից պատերն ամբողջությամբ ոչ միայն խզբզոցների է արժանացել, այլ նաև ում մտքով ինչ անես՝ գրել է:

Որպես մոմեր վառելու համար օգտագործվող մոմակալներն ամբողջությամբ աղբով է լցված:

Արդյոք այդ վանդալիզմի դեմ Կոտայքի մարզպետարանը, Հրազդանի քաղաքապետարանը, թե Կոտայքի թեմի առաջնորդարանը պետք է պայքարեն, դեռևս հայտնի չէ:

Այդ դեպքում լավ կլիներ, որպեսզի պետություն-եկեղեցի իրար նկատմամբ անհարկի մեղադրաններ հնչեցնելու փոխարեն պայքարեն հայի ձեքով Հրազդանում վանդալիզմ իրականացնողների դեմ, իսկ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը և Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը լավ կանեն կարգի բերեն հուշարձանը, ու տեղադրեն տեսախցիկներ, որպեսզի հետագայում հայտնաբերվեն վանդալիզմի հեղինակները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: