Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:54 04-06-2025

Ալավերդիում մանկապարտեզների միավորման գործընթացը հարթ չի անցնում. տնօրենը դատի կտա համայնքի ղեկավարին

Ալավերդի համայնքի Սարահարթ թաղամասում գործող թիվ 5 եւ 6 մանկապարտեզներն օպտիմալացվում են: Երկու մանկապարտեզները լուծարելու, նոր հիմունքներով մանկապարտեզներ բացելու որոշում է կայացվել: Ըստ էության երկու մանկապարտեզների աշխատակազմերի համար անցկացվելու են նոր մրցույթներ։

Թիվ 6 մանկապարտեզի շենքն արդեն երկու տարի հիմնանորոգման մեջ է, ստացվում է որ աշխատակիցները երկու տարի հարկադիր պարապուրդում են եղել: Տնօրեն Անահիտ Հախվերդյանը կոնկրետ իր անձի նկատմամբ միտում է տեսնում, քանի որ նախորդ տարվա դեկտեմբերից համայնքի ղեկավարի անունից իրեն հասցեագրվել են գրություններ՝ տնօրենի բացակայությունների վերաբերյալ: Ըստ իրեն՝ դրանք հիմնավոր չեն: Տնօրենը ենթադրում է, որ տվյալ պաշտոնի համար այլ՝ նախընտրելի թեկնածու կա, ուստի պատրաստվում է իր իրավունքները պաշտպանել դատարանում: