Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 14:45 04-06-2025

2024թ․ տնտեսական աճը կազմել է 5.9%

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումներն արդեն մեկնարկել են։ Տարվա այս շրջանը հերթական հիշեցումն է, որ բյուջեն վերացական փաստաթուղթ չէ. այն ձևավորվում է բոլորիս ամենօրյա կարիքների և երկարաժամկետ իղձերի հիման վրա՝ նպատակ ունենալով բարելավել հանրային ծառայությունների որակը և ապահովել համընդհանուր բարեկեցություն։

Բյուջետային տարվա այս հատվածը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան կարևոր է մեր քաղաքացիների անմիջական ներգրավվածությունը բյուջեի կատարմանը վերաբերող քննարկումներին, քանի որ հենց նրանք են բյուջեի վերջնական շահառուները և նպատակակիրները»։

Նա նաև հայտարարել է.

«2024թ․ տնտեսական աճը կազմել է 5.9%, ինչը 1.1 տոկոսային կետով պակաս է բյուջեի թիրախից, սակայն 0.1 տոկոսային կետով գերազանցում է 2025թ․ բյուջեի կանխատեսումները»։