Ավելին 1 տարի առաջ - 12:55 04-06-2025

Կենդանիները օգնում են Շվարցենեգերին հաղթահարել դեպրեսիան

Դերասան Առնոլդ Շվարցենեգերն իրեն շրջապատել է զարմանալի կենդանիներով՝ խոզով, ձիով, էշով և մի քանի շնով, որոնք, նրա խոսքով, օգնում են հաղթահարել դեպրեսիան, միջին տարիքի ճգնաժամը և գտնել ներքին խաղաղություն։

Նրա որդին՝ Պատրիկ Շվարցենեգերը, պատմում է, որ կենդանիները ուղեկցում են հորը ամենուր` նույնիսկ ընթրիքի ժամանակ։ Լուլուն՝ էշը, և Վիսկին՝ ձին, կանգնած են նրա կողքին, Շնելլին՝ խոզը՝ փռված նրա ոտքերի տակ, իսկ շները նստած են նրա ծնկներին կամ սեղանի շուրջը։

Առնոլդը պատրաստում է հատուկ ուտեստներ՝ վարսակի փաթիլներով թխվածքաբլիթներ ձիու և էշի համար, ապուր` խոզի համար։ Նրա համար այս ամենը զուտ խնամք չէ, այլ կենսակերպ, որը ուրախություն և կայունություն է պարգևում։

Շվարցենեգերը կենդանիներին համարում է ոչ միայն ընկերներ, այլև հոգեկան հավասարակշռության և երջանկության աղբյուր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը