Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:52 04-06-2025

Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները պատրա՞ստ են ընդունելու, որ այլևս կուսակցականներ չեն

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԱՐՁԱԳԱՆՔԻ

Ու եթե հանկարծ պարզվի, որ 2018 թվականին ոչ մի «թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական հեղափոխություն» չի եղել, այլ եղել է ընդամենը բազմակողմ պայմանավորվածության հիման վրա իշխանության հանձնում վաղօրոք նախապատրաստված գործակալական խմբին, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները պատրա՞ստ են ընդունելու, որ այլևս ԿՈՒՍակցականներ չեն (չշփոթել կուսակրոնության հետ), այլ ընդամենը կանխորոշված ելքով պատերազմ սպասարկելու, Արցախը հայաթափելու, պետությանը ահռելի նյութական վնաս հասցնելու, պետական կառավարման համակարգը կազմալուծելու, Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում մարգիլացնելու, երկիրը թմրանյութի թրաֆիքինգի և փողերի լվացման hub-ի վերածելու և բազմաթիվ այլ պետական հանցագործություններ իրականացված հանցախումբ են, որի կազմավորման ու իրական նպատակների մասին տեղյակ են եղել 2010-2018 թթ. Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարած բոլոր նախարարները, ովքեր, ինչպես տեսնում ենք, միահամուռ լռում են:

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ «Կրթվելն ամոթ չէ» ծրագրի շրջանակում դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել՝ ընթացիկ պատմությունը հրատապ ու օբյեկտիվ արձանագրելու թեմայով: Դա խիստ շահեկան կլինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ հրապարակելու եմ բազմաթիվ հետաքրքիր փաստեր: Եթե այդպիսի հանդիպման ձևաչափը վախեցնող է, պատրաստ եմ գնալ զիջման և նույն օրակարգով քննարկման մասնակցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ:

Լուսանկարը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ-ից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում