Ներքին 1 տարի առաջ - 10:10 04-06-2025

Երևան-Սևան ճանապարհին Mazda-ն բախվել է արգելապատնեշներին, ապա քարերին. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Աղվան Ա.-ն իր վարած «Mazda» մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների, մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել քարերին:

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունը պարզում է վթարային իրավիճակ ստեղծած, դեպքի վայրը լքած ավտոմեքենայի մակնիշը և վարորդի ինքնությունը:

Նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ողղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում