Ավելին 1 տարի առաջ - 21:19 03-06-2025

ՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետ

Հայաստանի վարչապետի կողմից Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու, դրա ղեկավար կազմի նկատմամբ հարձակումներիֆոնին «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պատգամավոր Հայկ Ցիրունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել օտարերկրացի մի հոգևորականի հետ, վերջինիս ներկայացրել որպես Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Երանելիություն Դանիել։

Այս մասին հայտնում է azatutyun.am-ը:

Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերում վճռորոշ ձայն պահանջող ՔՊ-ի ներկայացուցիչը, սակայն, պարզվում է՝ ոչ միայն հոգևորականներին է շփոթել, այլև եկեղեցիները՝ բարձրաստիճան կաթոլիկ հոգևորականին ներկայացնելով որպես ուղղափառ։

Ամենապարզ որոնումները ցույց են տալիս, որ Հայկ Ցիրունյանի հետ լուսանկարում պատկերված անձը ոչ թե Դանիել Պատրիարքն է, այլ Բուխարեստի կաթոլիկ արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս Աուրել Պերքան։ Վերջինս, սակայն, ոչ թե ուղղափառ, այլ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ է ու եկեղեցական այդ դիրքում նշանակվել է Հռոմի պապի կողմից 2019-ին։

Որ ՔՊ-ական պատգամավորի հետ լուսանկարված եկեղեցականը ոչ թե ուղղափառ, այլ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ է, կարելի է հասկանալ նաև հանդերձանքից և արքեպիսկոպոս Աուրել Պերքայի ցուկետտոյից։ Ռումինիայում բնկաչության 73-74 տոկոսը ուղղափառ եկեղեցու հետևորդ է, կաթոլիկները այնտեղ փոքրամասնություն են (5-6 տոկոս), և ստացվում է, որ իշխանական պատգամավորը լուսանկարվել է Ռումինիայում կրոնական փոքրամասնության բարձրաստիճան հոգևորականի հետ։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում