Ներքին 1 տարի առաջ - 16:00 02-06-2025

Պայթյուններ՝ Մերգելյանում․ համոզված են, որ էլեկտրական վարդակը կարող է աշխատել միայն 2 ֆազային լարերով

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պայթյուններ Մերգելյանում:

Ինչպես հայտնի է, Մերգելյանի ինստիտուտում պարբերաբար տարատեսակ էքսպո-ցուցահանդեսներ են անցկացվում: 2025 թվականի մայիսի 25-ին այդօրինակ մի միջոցառում էր նախաձեռնել OMC կազմակերպությունը, որը վարսավիրության ոլորտում առաջնություններ է կազմակերպում: OMC-ի վարկածով առաջնությանը մասնակցում էր նաև հայաստանյան կազմակերպություններից մեկը, որն առանձին տաղավար ուներ: Այդ տաղավարում, ինչպես հարկն է, էլեկտրականություն կար:

Այժմ, ամենահետաքրքիրը: Սովորաբար` նորմալ վայրերում, էլեկտրական վարդակին (շտեպսելին) միացված են ֆազային և զրոյական լարերը: Այդ օրը, Մերգելյանի տարածքում գտնվող հիշատակված տաղավարին կից վարդակին (շտեպսելին) միացված է եղել 2 ֆազային լար: Արդյունքում` տեղի է ունեցել թվով 3 պայթյուն, վնասվել են սարքեր, պատճառվել նյութական և բարոյական վնաս: Բացի դրանից` առնվազն 3 անձ` Լ.Չ-ն, Ա.Խ-ն, Լ.Բ-ն, ենթարկվել են ծանր սթրեսի:

Մերգելյանում հրաժարվում են ընդունել մեղքը: Դա նշանակում է, որ ինստիտուտի այժմյա մասնագետները համոզված են, որ էլեկտրական վարդակը (շտեպսելը) կարող է աշխատել միայն 2 ֆազային լարերով, առանց զրոյական լարի:

Հիշեցնեմ` խոսքը 1956 թվականին հիմնադրված, լեգենդար հայ գիտնական Սերգեյ Մերգելյանի անունը կրող Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասին է: Այժմ պատկերացրեք, թե լսելով տեղի ունեցած պայթյունների պատճառը, երջանկահիշատակ Սերգեյ Մերգելյանը քանի անգամ «շուռ եկավ դագաղում»»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան