Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:56 01-06-2025

Սահմանին ջոկատներ են կանգնած, ռազմարդյունաբերությունը չունի կայացած պրոդուկտ, և օրակարգ են մտցնում հոգևորականների կուսակրոնության հարցը

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանին ջոկատներ են կանգնած (1992-ից հետո սահմանին կանոնավոր բանակից բացի ուրիշ ուժ չի եղել, մեկ էլ նիկոլի ժամանակներում է մոդա դարձել ջոկատով սահման պահելը)։

Ռազմարդյունաբերությունը չունի գոնե մի հատ կայացած պրոդուկտ։

Մի փոքր ուժեղ անձրևից Երևանում ջրհեղեղ է սկսվում։

Պայթած ասֆալտի փոսերը ամիսներով չի լցվում։ Լցրածնելն էլ փնթի լատկեքի տեսք են ունենում։

Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը կամուրջներ, թունելներ, օդանավակայաններ և ժամանակակից արագընթաց ճանապարհներ են կառուցում, իսկ մեր մոտ վարչապետը մունաթ է գալիս՝ թե ձեզ դրել եք հազար տարվա շինարար ազգի տեղ, բայց ճանապարհ ու դպրոց չեք կարողանում կառուցել։

Սյու՞ռա չէ։

Ազգային փոխադրողի պրոյեկտից սկսած ինչ պրոյեկտ սկսել են՝ տապալել են։ Հարյուրավոր, միլիարդավոր դոլարներ մսխվել են։

Չկա մի բան, որ սրանք սքսես լինեն։

Ու էս պայմաններում ինչքան նագլի պետք ա լինես, որ օրակարգ մտցնես հոգևորականների կուսակրոնության հարցը։

Իսկ Եկեղեցու վրա վնգստացող նորօրյա բոլշևիկներդ, ականջներիդ օղ արեք՝ մի օր էսի չի լինելու»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի