Ներքին 1 տարի առաջ - 09:05 05-06-2025

Կուսակրոնության ուխտի խախտման ՔՊ-ական մի պատմություն

Երկակի ստանդարտների կիրառումը վկայում է անսկզբունքայնության, անողնաշարության, պատեհապաշտության, անազնվության ու նման վատ բաների մասին։

Վերջին օրերին եպիսկոպոսների դեմ սկսված գրոհը տպավորություն է թողնում, թե Փաշինյանը սկզբունքային դիրքորոշում ունի կուսակրոնության ուխտի վերաբերյալ։ Եվ այդ հիմքով է նա ակնարկում է, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն պետք է գահընկեց արվի։ Նրա գրառումները կուսակրոնության ուխտի խախտման մասին այնքան կոշտ են, որ թվում է, թե մարդն իրապես հավատում է, որ կուսակրոնության ուխտի խախտումը անհանդուժելի է, վտանգավոր է հոգևոր անվտանգության տեսանկյունից, նույնիսկ ազգային անվտանգության խնդրիր է պարունակում։

Այստեղ տեղին է հիշեցնել, որ տևական ժամանակ ՔՊ-ական իշխանության մաս էր կազմում Արգիշտի Քյարամյանը, զբաղեցնելով բարձր ու պատասխանատու պաշտոններ։ Դեռեւս 2019 թվականին, երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ, այդ շրջանում մամուլում գրվեց, որ նա Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քարամյանի՝ Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանի, որդին է։ Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանը կուսակրոն է։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ում բոլորը գիտեին, որ կուսակրոն Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի որդին իրենց թիմակիցն է։ Բայց այդ փաստը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին չէր անհանգստացում։ Նրանք չէին վրդովվում, որ կուսակրոն եպիսկոպոսները խախտում են կուսակրոնության ուխտը, չէին հարձակվում եկեղեցու վրա։ Կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսի հրաժարականի մասին չէին ակնարկում։

Ինչո՞ւ Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանի պարագայում Նիկոլ Փաշինյանը չէր հիշում կուսակրոնության ուխտի խախտման մասին, իսկ ներկայում սևեռվել է այդ թեմայի վրա։

Այս իրավիճակն առաջացնում է կասկած, որ Փաշինյանը կանխատեսելի քաղաքական գործիչ չէ։ Այսօր մեկ դիրքրոոշում կարող է հայտնել, վաղն այլ, մյուս օրը բոլորովին այլ։ Այսպիսի անկանխատեսելի գործչի հետ գործընկերություն չեն անում, որովհետև վստահ չեն, որ պայմանավորվածությունները կպահպանվեն։ Այսինքն՝ անկանխատեսելի առաջանորդները համարվում են անհուսալի ու դաշնակիցներ չեն ունենում։ Հետևաբար՝ կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ երկակի մոտեցումները ծնում են ռիսկեր, որ ՀՀ-ն կարող է զրկվել գործընկերներից ու դաշնակիցներից, քանի որ իշխանության ղեկավարը անկանխատեսելի է։

Մեկ այլ վարկածով էլ երկակի ստանդարտները կասկածի տեղիք են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը թելադրանքի տակ է, նա չէ քաղաքականություն որոշում Հայաստանում, նրան ուղղորդում են դրսից, ինչպես ասում են՝ այնպես էլ անում է։ Երեկ նրան թելադրել են՝ աչք փակել ու չնկատել կուսակրոնության ուխտի խախտման փաստը, իսկ այսօր նրան թելադրում են՝ կուսակրոնության ուխտի խախտումը դարձնել մատի թափափան ու ակնարկել կաթողիկոսի հրաժարականի մասին։

Կարճ ասած՝ քաղաքական առաջնորդի կողմից երկակի մոտեցումները, անսկզբունքայնությունը շատ ավելի վտանգավոր են պետության ու ժողովրդի համար, քան եպիսկոպոսների ու կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտի խախտումները։ Եվ եթե Փաշինյանն այսօր համարում է, որ կուսակրոնության ուխտի խախտումը շատ վատ բան է, ապա նախ պետք է պատասխանի պարզ հարցի։ Երբ մամուլը գրում էր, որ Արգիշտի Քյարամյանը Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի որդին է, ինչո՞ւ էին նա ու եկեղեցու դեմ այսօրվա ֆրոնտալ գրոհի մասնակիցները լռում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում