Մամուլ 1 տարի առաջ - 09:00 31-05-2025

Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, չնայած ֆուտբոլային հանրության գերակշիռ մասի դժգոհություններին և հրաժարականի պահանջներին, ամեն գնով պահեց իր «աթոռը»: Դե, գոնե առայժմ: Ըստ երևույթին, նրան կամ իր տեղակալին հաջողվել էր համոզել Նիկոլ Փաշինյանին:

Պատահական չէ, որ խոսակցություններ էին պտտվում, թե նրանք սխալ տեղեկություններ են փոխանցում վարչապետին, համոզում, որ իրենց դեմ դժգոհողները «դավադիրներ», «հակապետական տարրեր» են, իսկ իրենք մաքսիմալ «պուշ» են: Իսկ հիմա, քանի որ այս «փուլը» հաղթահարել է, Մելիքբեկյանն սկսել է «մուռ հանել» նրանցից, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել իր հրաժարականի պահանջի գործընթացներում կամ առնվազն կողմ են եղել իր հրաժարականին: Հասկանալի է՝ խոսքը նրանց մասին է, ովքեր որոշակի կշիռ ու ճանաչում ունեն ֆուտբոլային աշխարհում:

Չնայած, մինչ «ոտքը պնդացնելն» էլ նա փորձել է «լուծել նրանց հարցերը», որոնք իր հրաժարականն են պահանջել: Օրինակ՝ դեռ հոկտեմբերին սկսված ակցիաներից հետո, մեր տեղեկություններով, ՀՖՖ ղեկավարության ուղիղ «միջամտությամբ» աշխատանքից ազատվել է «Վեստ Արմենիա» ՖԱ գլխավոր քարտուղար Արսեն Զաքարյանը:
Իսկ Փաշինյանին «համոզելուց» հետո Մելիքբեկյանն ավելի մեծ թափով է անցել այդ գործին:

Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, ՀՖՖ նախագահը հանձնարարել է գրություն ուղարկել ՈՒԵՖԱ՝ «մեղադրելով» Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակցին, որպեսզի եվրոպական ֆուբոլային կառույցը խզի աշխատանքային պայմանագիրը վերջինիս հետ: Հիմնական «մեղադրանքն» այն է, որ Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակիցը առաջնության խաղերը խաթարելու և անհնազանդության հրապարակային կոչեր է արել: Մեր ուսումնասիրությունները, սակայն, ցույց տվեցին, որ նման հրապարակային կոչեր ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի կողմից բացարձակ չեն եղել: Առավելագույնը, որ հանդիպեցինք սոցցանցային հարթակներում, նրա՝ որպես ֆուտբոլասերի դիրքորոշումն էր, մասնավորաբար ֆեդերացիայի ղեկավարության ձախողումների և, ըստ այդմ, հրաժարականի պահանջի հետ համաձայնությունը: Ոչ ավելին: Հրապարակային միակ «կոշտ» խոսքը, որ նկատեցինք, այն էր, որ նա դատապարտել էր մարտի 1-ին Շենգավիթի մարզադաշտում խաղաղ ակցիա իրականացնող երկրպագուների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված բռնությունը: Այսինքն, չի եղել որևէ գործողություն, որը հակասեր նրա՝ ՈՒԵՖԱ-ի թղթակցի կարգավիճակին:

Ստացվում է՝ ՀՖՖ նախագահը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար