Ըստ էության 1 տարի առաջ - 20:00 30-05-2025

Ըստ էության․ Թուրքիան ուզում է պահել Փաշինյանին, Ռուսաստանն էլ դեմ չէ․ Ժիրայր Սեֆիլյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին։

Նրա հետ խոսել ենք Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվելու, զինվորական ծառայությունից գումարով ազատվելու նախագծի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի, դրա նպատակի, ընդդեմ Լավրովի բողոքի ակցիային ԱԺԲ-ի չմասնակցելու, երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների միջև լարվածության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցին, Սեֆիլյանը ասաց՝ «Լավ օրից չէր, որ Լավրովը եկել էր Հայաստան»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ ներկայումս Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության համար նախընտրելի ղեկավար է, Սեֆիլյանը նշեց՝ «Թուրքիան ուզում է պահել Փաշինյանին, Ռուսաստանն էլ դեմ չէ»,- ասաց Սեֆիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան