Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 30-05-2025

Գարեգին Նժդեհի փողոցը երեխաների, տարեցների և հաշմանդամների համար վտանգավոր է

Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի մայթը գտնվում է անմխիթար, կարելի է ասել՝ քանդված վիճակում։ Քարերը ցրված են աջ ու ձախ՝ ստեղծելով խոչընդոտներ և վտանգներ անցորդների համար։ Հարթ ու անվտանգ մայթի փոխարեն քաղաքացիները ստիպված են շրջանցել փոսերը, վեր ու վար քայլել անհարթ տարածքով, ինչը հատկապես դժվարություն է առաջացնում տարեցների, երեխաների և սայլակով անցնորդների համար։

Ի՞նչ մտածել քաղաքապետարանի այս մասին։ Միթե՞ այս իրավիճակը մնում է քաղաքային իշխանությունների տեսադաշտից դուրս։ Քանի՞ օր, քանի՞ ամիս պետք է մայթի այս հատվածը մնա անտեսված ու վտանգավոր։

Քաղաքացիները սպասում են ոչ թե խոստումների, այլ գործնական քայլերի՝ վերադարձնելու քաղաքին իր արժանապատիվ տեսքն ու ապահով միջավայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան