Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:31 29-05-2025

Իսրայելը Թրամփից «դատարկ չեկ» էր ուզում, որի վրա իր ուզած թիվը կգրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ անցյալ շաբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է Իրանի դեմ չձեռնարկել ռազմական գործողություններ, որոնք կարող են խաթարել Վաշինգտոնի միջուկային բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց վերլուծաբան Հրանտ Միքայելյանի հետ, ով նշեց, որ բանավեճը հետևյալն է՝ արդյո՞ք ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Իսրայելին հին ձևաչափով, որովհետև Իսրայելում կան մտավախություններ:

«Նեթանյահուն շատ մեծ հույս ուներ ԱՄՆ-ի հետ կապված, բայց այժմ պետք է գիտակցի, որ չունի բավարար ուժ ինչ-որ մեկի վրա հարձակվելու, այդ թվում՝ Իրանի։ ԱՄՆ-ն կարող է Իրանին շատ լուրջ վնաս հասցնել, բայց նույն կերպ ԱՄՆ-ն կարող է ինքը շատ մեծ վնաս կրել։ Իրաքյան պատերազմը շատ լուրջ ցուցիչ պետք է լինի ԱՄՆ-ի համար, որ հարձակումներ չձեռնարկի»,- ասաց նա։

Միքայելյանը նշեց, որ ԱՄՆ-ն չէր միջամտում այնքան, որ սովորական պատերազմի մեջ մտնի․ դա պարզ էր ի սկզբանե։

«Իսրայելում հույս ունեին, որ ԱՄՆ-ն այսպես ասած «դատարկ չեկ» կգրեր և թույլ կտար, որ Իսրայելը ինչ գումար ուզի, գրի. հարձակվի բոլորի վրա՝ ԱՄՆ հովանավորությամբ»,- եզրափակեց վերլուծաբանը։

Այսպիսով՝ պարզ է դառնում, որ Իսրայելը չի կարող Թրամփի կոչը անտեսել։

Իրան-Իսրայել հարաբերություններն այժմ գտնվում են լարված-էսկալացիոն փուլում, իսկ Թրամփի քաղաքականությունը՝ Ամերիկան կրկին մեծ դարձնելու ուղղությամբ, միանշանակ կխաթարի Իսրայելի նվաճողական քաղաքականությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում