Ներքին 3 տարի առաջ - 18:38 26-09-2023

Տրիոյի ուզած միջանցքն ու Իրանի տարածքով անցնող ճանապարհն էապես տարբեր բաներ են․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վտարակ (изгой) պետության, տխրահռչակ հիմնարկի հայաստանյան գործակալական ցանցը սկսեց շրջանառել «եթե Հայաստանը խոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը, ապա միջանցքը կանցնի Իրանի տարածքով» թեզը: Գործակալականներն ասում են նաև, որ Իրանը դեմ չէ:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ վատ նախաձեռնություն չէ: Սակայն, եկեք մտածենք:

Ի՞նչ է Հայաստանից պահանջում Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա տրիոն: Վերջիններս մեզանից ՄԻՋԱՆՑՔ ԵՆ պահանջում, այսինքն` որոշակի լայնություն ունեցող ճանապարհ, որը վերահսկվելու է տրիոյի և որևէ կերպ չի վերահսկվելու Հայաստանի կողմից:

Եթե ճանապարհն անցնի Իրանի տարածքով, ապա այն ՄԻՋԱՆՑՔ ՉԻ ԿՈՉՎԵԼՈւ և տրիոն այնտեղ անելիք չի ունենալու: Այն Իրանի տարածքով անցնող սովորական ճանապարհ է լինելու, որը չի տարբերբելու աշխարհում առկա միլիարդավոր ճանապարհներից: Ի դեպ, քննարկվող` Ադրբեջանը Նախիջևանի հետ միացնող ճանապարհն այժմ առկա է և գործում է:

Ստացվում է, որ Զանգեզուրի ՄԻՋԱՆՑՔԻ և Իրանի տարածքով անցնող ճանապարհի միջև հավասարության նշան դնող գործակալականները տարրական ձեռնածության (մանիպուլյացիա) են դիմում:

Տրիոյի ուզած ՄԻՋԱՆՑՔՆ ու Իրանի տարածքով անցնող ճանապարհն ԷԱՊԵՍ տարբեր բաներ են:

Վտարակ (изгой) պետության, տխրահռչակ հիմնարկը հայ և միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է կատարում»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի