Ներքին 1 տարի առաջ - 09:25 29-05-2025

Վանաձորում Lada-ն բախվել բեռնատար Mercedes-ին․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մարշալ Բաղրամյան փողոցում՝ Վանաձոր քաղաքի սկզբնամասում, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին կայանված վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարի անիվներին և երկաթե հատվածին։ Գրում է shamshyan.com-ը

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում են եղել, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Ավտոմեքենայում եղել է 5 հոգի, սակայն 2-ը հիվանդանոցում հետազոտվելուց հետո հայտնել են, որ իրենք չեն տուժել, իսկ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժամունքում։ Վիրավորներից մեկն էլ ժամկետային զինծառայող է, ով 40 օր հետո պետք է զորացրվի։

Մանրամսները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան