Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:51 27-05-2025

Երբ սակուռան ավելի կարևոր է, քան մարդկանց անվտանգությունը․ այգում քայլելը վտանգավոր է

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի վարչակազմի օրոք ծառահատումները շարունակվում են՝ առաջնորդվելով ոչ թե սանիտարական անհրաժեշտությամբ, այլ, հավանաբար, վիզուալ ոճի համար։ Միևնույն ժամանակ, տարիներով անուշադրության մատնված, հողից խիստ փտած ծառերը բառացիորեն ընկնում են՝ սպառնալով անցորդների կյանքին։

Oragir.News-ի տեսախցիկն այսօր ֆիքսել է Երևանի Կոնսերվատորիայի շենքի դիմացի այգու հաստաբուն ծառերը, որոնք հողից խիստ փտած լինելու պատճառով վայր են ընկել։ Նկատենք, որ տվյալ ծառերի անկումը կարող էր ճակատագրական լինել։ Եթե նման միջադեպը տեղի ունենար մարդաշատ ժամին, ապա հետևանքները ողբերգական կլինեին։

Փաստացի, մի կողմից՝ առողջ ու դեռ աճող ծառեր են հատում, դրանց փոխարեն տնկելով ճապոնական սակուռաներ կամ «թրենդային» տնկիներ, որոնք տարիներ շարունակ չեն ապահովելու ստվեր, թթվածին կամ էկոհամակարգային բալանս։ Մյուս կողմից՝ տարիներով անտեսված, հին ու վտանգավոր ծառերը մնում են իրենց ճակատագրին՝ մինչ օրս։

Ո՞ւր է պրոֆեսիոնալ մոնիթորինգը։ Ո՞ւր է ծառերի առողջության գնահատման համակարգը, որը կանխելու էր մարդաշատ տարածքներում հսկայական ծառերի անկումը։ Ո՞վ է պատասխան տալու, եթե մի օր փտած ծառի անկումը չավարտվի «բախտով»։

Երևանը պետք է վերանայի իր կանաչ քաղաքականության առաջնահերթությունները։ Պետք է գերակայեն ոչ թե նորաձևությունը կամ արտաքին շքեղությունը, այլ քաղաքացիների անվտանգությունը և բնական հավասարակշռության պահպանումը։ Հակառակ դեպքում՝ փտած արմատների վրա կառուցվող «նոր Երևանը» կտապալվի, ինչպես տապալվում են Կոնսերվատորիայի դիմացի այգու ծառերը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան