Ներքին 1 տարի առաջ - 21:12 26-05-2025

Դժբախտությունը կանխելը մեքենավարի ուժերից վեր էր. ՀԿԵ պաշտոնյան` 14–ամյա տղայի դեպքի մասին

Գյումրի–Երևան էլեկտրագնացքի մեքենավարի ձերբակալությունն աննախադեպ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրենի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

Ինչպես հայտնել ենք, մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մահացել 14 տարեկան պատանի։

Ըստ ՀԿԵ–ի տարածած հաղորդագրության` Գյումրի–Երևան էլեկտրագնացքի մեքենավարը գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի` մեջքով դեպի գնացքը։

Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներցիայով ևս շուրջ 380 մետր` վրաերթի ենթարկելով պատանուն։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գնացքի մեքենավարը ձերբակալվել է։

«Նախկինում նման բան չի եղել։ Ես մոտ 40 տարի երկաթուղում եմ աշխատում, և մենք տեղեկություններ ստանում ենք այլ երկրների երկաթուղիներից։ Նման բան ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, որ մեքենավարին ձերբակալեն»,– ասաց ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի տեղակալը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: