Ներքին 1 տարի առաջ - 19:48 26-05-2025

Մեքենայիս արգելակման համակարգը որևէ խնդիր չի ունեցել. վնասել են գյումրեցի իրավապաշտպանի մեքենան

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը սոցցանցի իր էջում գրել է, որ վնասել են իր մեքենան։

«Առավոտ ավտոն գործի եմ գցում, արգելակման համակարգը չի աշխատում, արհեստանոցում պարզվում է որ աջ կողմի դիմացի և հետևի արգելակման խողովակները պայթած (ծակված) են։ Պատահականությո՞ւն Հ.գ Երկու խողովակ միաժամանակ չեն կարող ծակվել, երբ մեկը ծակվում է, ավտոմատ ճնշումը ընկնում է»,- գրել է Պողոսյանը։

Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպանի հետ։

«Երեկ առավոտ ելել եմ ու զգացել եմ, որ խնդիր կա... մեքենան չեմ շահագործել ու ուրիշ ավտոյով գնացել եմ նկսրահանման»,- ասում է իրավապաշտպանը։

Կասկածյալների շրջանակ իհարկե կա, բայց Պողոսյանը, հարգելով անձի անմեղության կանխավարկածը, չի անդրադառնում այս հարցին։

«Կփորձեմ իմ ջանքերով, կսմերաների տեսագրությունով հասկանալ, որովհետև ըստ մասնագետների` հնարավոր չէ, որ էդպես լիներ։ Մեքենան սարքին է եղել, արգելակման համակարգի հետ որևէ խնդիր չի եղել։ Տասը օր առաջ սաղ խադավոն փոխել էինք։ Իմ համար էս ամեն ինչը շատ տարօրինակ է, բայց չեմ էլ ուզում որևէ մեկի մեղքն առնել»,- շարունակում է իրավապաշտպանը։

Կարապետ Պողոսյանն ասում է` էս երկիրը էնքան անկառավարելի է, որ ամեն ինչ հնարավոր է, մանավանդ երբ խոսքն իրեն է վերաբերվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը