Ներքին 1 տարի առաջ - 14:00 26-05-2025

ՔՊ-ականների բռունցքները «քոր են գալիս»․ Լևոն Քոչարյանին «անակնկալ» է սպասվում

ԱԺ-ում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքի մասին խոսակցությունները դեռ չեն դադարել, ինչը ՔՊ-ականներին մտածելու տեղիք է տվել։

Կարծես թե ՔՊ-ականներն էլ են եկել այն եզրահանգման, որ Լևոն Քոչարյանն այս անգամ հաղթողի դերում էր, քննարկում են կազմակերպել ու որոշել հարցն այդպես չթողնել։ Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն առաջարկել է հաջորդ անգամ, երբ Լևոն Քոչարյանը հայտնվի ԱԺ-ում, պահը բաց չթողնել և ծեծել նրան։

Զավեշտը սակայն այստեղ չէ․ պարզվում է՝ ՔՊ-ականների մտադրության մասին հենց ՔՊ-ից ոմանք արդեն իսկ տեղյակ են պահել Լևոն Քոչարյանին։

Հավելենք, որ ԱԺ քառօրյան մեկնարկում է վաղը՝ մայիսի 27-ին։