Արտաքին 1 տարի առաջ - 16:15 25-05-2025

Իրանը պատրաստ է օգնել հարևաններին անկախ նավահանգստային կազմակերպություններ ստեղծելու գործում

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբդոլռասուլ Մոհաջեր Հեջազին կիրակի օրը Թեհրան-Ապրին չոր նավահանգստի տերմինալի կառուցման եզրափակիչ փուլի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օբյեկտներ տրամադրել Բենդեր Աբբասում, որպեսզի օգնի հարևան երկրներին անկախ նավահանգստային կազմակերպություններ ստեղծելու գործում, հաղորդում է Mehr-ը։

Խոսելով Իրանի տարանցիկ հնարավորությունների մասին՝ Հեջազին ընդգծել է Իրանի պոտենցիալ դերը՝ որպես տարածաշրջանի երկրները միացնող լոգիստիկ կենտրոն։

Նա պարզաբանել է, որ բաց ծով մուտք չունեցող մի քանի հյուսիսային հարևաններ, ներառյալ Կենտրոնական Ասիայի երկրները, Ռուսաստանը, Բելառուսը, ինչպես նաև Կովկասի երկրները, ինչպիսիք են Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, Ղրղզստանի և Ուզբեկստանի հետ մեկտեղ, այժմ կարող են հասնել Բենդեր Աբբաս իրանական տրանսպորտային ցանցերի միջոցով։

Նա ընդգծել է, որ Ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը՝ նախարար Ֆարզանե Սադեղի գլխավորությամբ, ամբողջությամբ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ երկրներին Բենդեր Աբբասում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին