Ներքին 1 տարի առաջ - 13:52 24-05-2025

Չէ՞ որ պետք է շեֆին գոհացնել․ ՔՊ-ականին վշտացրել է Վերջին զանգի ժամանակ Արցախին անդրադարձը

Երեկ Հայաստանում նշվում էր Վերջին զանգը։ Oragir.News-ի աչքից չվրիպեց այն տեսանյութը, որտեղ Երևանի դպրոցներից մեկում կազմակերպված Վերջին զանգի միջոցառման ժամանակ, աշակերտներն իրենց ձեռքում միավորում են Արցախի Հանրապետության քարտեզը։

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին խիստ վշտացրել է երեխաների մատուցած համարը։ Վերջինս շեֆին գոհացնելու համար տեսանյութով կիսվել և կից գրառում է կատարել։ Հակոբյանի համոզմամբ՝ տվյալ մանկավարժն, ով բեմադրել է այս համարը, փորձում է խաղալ «մի մատ երեխեքի» հոգեբանության և ապագայի հետ։

«Ու ա՛յ սենց «մի մատ երեխեքի» հոգեբանության ու ապագայի հետ են խաղում: Հույս ու նպատակ են ներշնչում, որ պիտի մեծանան ու հարևան երկրի սուվերեն տարածք գրավեն, բերեն կպցնեն մեր սուվերեն Հայաստանին՝ այսպիսով վտանգելով մեր սուվերեն երկրի ինքնիշխանությունը:

Հերի՞ք չէ պոպուլիզմով ու ռոմանտիզմով համեմված կենացներով կերակրեք մարդկանց: Այո, այս տեսանյութը շատ դիտումներ ու տարածվածություն կունենա, այո, այս տեսանյութը շատ համախոհներ կունենա, այո, այս բեմականացումը շատ ծափահարություններ կստանա, որովհետև ինչպես այս մանկավարժը, այնպես էլ այս ծափահարող ծնողները նույն կենացներով մեծացած մարդիկ են:

Հիմա կարող եք ինձ քննադատել ու շարունակել հայհոյել, բայց վստահ եմ, որ հոգու խորքում գոնե հասկանում եք ասածիս ճշմարտացիությունը»,-գրել է նա։

Oragir.News-ը թեմայի հետ կապված զրուցեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ում համոզմամբ՝ ՔՊ-ականները որոշ ժամանակ անց նույն մեկնաբանությունն անելու են Սյունիքի մասին։

«Ես Հասմիկին չեմ էլ ճանաչում։ Իրենք այն մարդիկ են, որոնց ճանաչում է բերել Արցախի հանձնումը։ Վաղը մյուս օրը իրենք նույն մեկնաբանությունն անելու են Սյունիքի մասին։ Այժմ քննարկումները Սյունիքի շուրջ են, և նրանք համարյա թե ավարտին են հասցնում Սյունիքի հանձնումը»,- նկատեց մեր զրուցակիցը։

Հակոբյանի խոսքով՝ ՔՊ-ականների նպատակը Հայաստանը հանձնելն է։

«Բնականաբար՝ նրանց համար սա պոպուլիզմ, հույս և հավատ է իրենց արածի համեմատ։ Ստացվում է, որ հայ ժողովրդի հույսն ու հավատը հավասարազոր է պոպուլիզմի։ Սրանք մարդիկ են, ովքեր ատում են հային ու ամեն բան անելու են, որ թուրքի դարավոր երազանքը կատարվի»,-ասաց նա։

Անդրադառնալով մանկավարժին և ծափահարող ծնողներին ուղղված ՔՊ-ականի մեղադրանքներին, Հակոբյանը հավելեց․

«Մենք տեսանք, որ իրենց համար մանկավարժի կերպարը Մերձավանի ուսուցչի կերպարն է։ Երեկ էլ ես էի ներկա Վերջին զանգի միջոցառմանը և Փառք եմ տալիս Աստծուն, որ իրենց կեղտը չի սողոսկել ամեն տեղ։ Այս աղետը մի օր ավարտվելու է։ Փառք ու պատիվ այն ուսուցիչներին, որոնք ՔՊ-ի յաթաղանից չեն վախենում»,-եզրափակեց նա։

Գոհար Անանյան

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան