Արտաքին 1 տարի առաջ - 23:42 22-05-2025

ՌԴ զինուժը բուֆերային գոտի է ստեղծում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով. Պուտին

Որոշում է կայացվել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու մասին։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ խնդիրը լուծվում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից։

«Որոշում է կայացվել սահմանի երկայնքով անվտանգության անհրաժեշտ բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Մեր զինված ուժերը հիմա զբաղվում են այդ խնդրի լուծմամբ։ Ակտիվորեն ճնշվում են հակառակորդի կրակակետերը, աշխատանքն ընթացքի մեջ է»,- հայտարարել է Պուտինը։

Նա նշել է, որ հարձակումներից տուժում են Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանները:

Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է վերականգնել և վերակառուցել ավերված ամեն ինչ, և որտեղ անվտանգության նկատառումները թույլ են տալիս, նպաստել բնակիչների՝ իրենց տները վերադառնալուն:

Բացի այդ, կարևոր է վերականգնել ենթակառուցվածքները, աջակցել փոքր բիզնեսին, ինչպես նաև արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների աշխատանքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում