Ներքին 1 տարի առաջ - 17:29 22-05-2025

Պուտինը Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով:

ՌԴ նախագահը Լավրովին պարգևատրելու մասին հրամանագիրը ստորագրել էր մարտին: Ռուսաստանի արտգործնախարարը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի մշակման և իրականացման գործում մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր պետական գործունեության համար: