Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:24 22-05-2025

Ալիևը բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է». Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց հայրենի Արևմտյան Ադրբեջան», իսկ վերջին հայտարարություններում բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է»։

Այսպիսով նա փաստացի ձևավորվում է ոչ թե վերացական պատմական նարատիվ, այլ՝ գործող քաղաքական ծրագիր, որի նպատակակետը Հայաստանի տարածքում ադրբեջանական ներկայության օրինականացում կամ դրա համար հիմքի ստեղծում է։

Ըստ էության՝ ալիևյան այս նարատիվն առաջին հերթին քաղաքական հող նախապատրաստող դիսկուրս է՝ ապագա պահանջների կամ ռազմական ճնշման համար։ Այն ծառայում է որպես «պատմական արդարության» քողարկմամբ տարածքային հավակնություն, որը կարող է վերածվել դիվանագիտական ճնշման, սահմանային անկայունության կամ անգամ ներխուժման հիմքի։

Ավելին, Ադրբեջանը սա օգտագործում է՝ ձևավորելու «բնական իրավունքի» թեզ, որի շուրջ կարող է համախմբել նաև թուրքական հանրային կարծիքը և սփյուռքյան ռեսուրսները։ Ինչպես «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսը նախապատրաստեց 2020-ի պատերազմին և 2023-ի էթնիկ զտմանը, այնպես էլ «Արևմտյան Ադրբեջան» շղթան կարող է ծառայել որպես հաջորդ ռազմական փուլին նախապատրաստող գաղափարաբանություն։ Այսինքն՝ գաղափարական հիմքը արդեն կառուցվում է՝ հետագա ռազմական քայլի համար։

Հայաստանի իշխանության ներկայիս «խաղաղասիրական» դիրքավորումն ամբողջովին շրջանցում է այս ակնհայտ ծավալապաշտական հռետորաբանության հակազդելուն։ Ալիևը բազմիցս խոսել է այն մասին, որ իր ծրագրերը ժամանակի խնդիր են, իսկ այդ ընթացքում Հայաստանի ներսում ձևավորվում է լատենտ ու կրավորական միջավայր՝ առերևույթ «խաղաղության օրակարգի» անվան տակ։ Ասեմ նաև, որ այս լռությունն Ալիևի համար ուղղակի ազդանշան է՝ որ Հայաստանի ներսում չկա դիմադրություն, հետևաբար ավելի հեշտ է լեգիտիմացնել ապագա քայլերը՝ միջազգային հանրության աչքում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի