Արտաքին 2 տարի առաջ - 13:59 20-10-2023

Իրանի ԳՇ պետը շեշտում է՝ Իսրայելին ԱՄՆ ռազմական աջակցությունը կբարդացնի իրավիճակը

Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Գազայի հատվածում պատերազմի ժամանակ Իսրայելին ԱՄՆ ռազմական աջակցությունը կբարդացնի իրավիճակը։

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բաղերին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ ունեցած հեռախոսազրույցում։

«Պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սիոնիստական ​​ռեժիմը չշարունակի Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա իր դաժան հարձակումները և նրանց հումանիտար օգնություն տրամադրի, այդ թվում՝ սննդամթերք և դեղորայք», - հեռախոսազրույցում ասել է նա։

Բաղերին միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի լայնածավալ աջակցությունը, ներառյալ Իսրայելին ծանր սպառազինության և զինամթերքի մատակարարումը, համարեց ամերիկյան կառավարության մեղսակցությունը «Սիոնիստական ​​ռեժիմի» հանցագործություններին, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը Գազայի հատվածում և զգուշացրեց դրա հետևանքների մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում