Ներքին 1 տարի առաջ - 14:45 22-05-2025

Փաշինյանի իշխանությունը խոչընդոտելու է Արցախի նագախահի ընտրությանը․ Մետաքսե Հակոբյան

Մայիսի 21-ին լրանում է Արցախի Հանրապետության նախագահի՝ Սամվել Շահրամանյանի, նախագահության ժամկեետը, որն Արցախի նախագահ է ընտրվել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախիի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետքասե Հակոբյանը տեղեկացրեց, որ ըստ Արցախի Սահմանադրության և օրենքների՝ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ ժամկետը լրանալուց ոչ շուտ քան 7 օր առաջ, ոչ ուշ, քան 10 օր հետո։ Այս օրերի ընթացքում կարող են գրանցվել նախագահի թեկնածուներ։

«Դեռ դրա մասին չենք խոսում, որովհետև որևէ պրոցես, որպես այդպիսին՝ չկա, որևէ գործընթացի մեկնարկ դեռ չի տրվել»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի իշխանությունները հնարավո՞ր է խոչընդոտեն ընտրություններին, նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները հանձնել են Արցախը, և Արցախի հետ կապված ցանկացած լուծում, ցանկացած հայանպաստ քայլ իրենց համար կարմիր գիծ է, և հետևաբար, այո, պետք է ցանկացած պարագայում խոչընդոտեն։

«Երբ հարցը վերաբերվում է Արցախին, բնական է, որ Հայաստանի իշխանությունները կատաղի պայքար են սկսելու դրա դեմ»,- ասաց Մետքասե Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան