Ներքին 1 տարի առաջ - 13:30 22-05-2025

Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր

Մասրիկ գետում խեղդված հայր և որդին ապրել են հենց գետի հարևանությամբ։ Կինը, տեսնելով, որ նրանք երկար ժամանակ չեն վերադարձել, և կասկածելով, որ մի բան այն չէ, սկսել է փնտրել նրանց և դիմել է օգնության։ Դրանից հետո գետից հայտնաբերվել են 23-ամյա Սարիբեկ Առաքելյանի և նրա հոր՝ 58-ամյա Արթուր Առաքելյանի մարմինները։

Oragir.News-ն այս մասին գյուղի բնակիչներից տեղեկանալով, կապ հաստատեց Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի տնօրեն Աննա Գասպարյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեպքը ցնցել է ողջ գյուղը։

«Անհավատալի է, ուղղակի։ Շատ լավ ընտանիք է՝ 2 տղա ունեն, երկուսն էլ աշխատասեր, արարող, հարգված, մշտապես բոլորին օգնող։ 23-ամյա Սարոն ընտանիքի փոքր տղան է եղել, իմ դասղեկական դասարանից։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Շատ բարի, լավ տղա էր։ Գյուղից ում էլ հարցնեք՝ կփաստեն, որ իրենք շատ լավ ընտանիք են։ Մենք նույնիսկ դպրոցում չեղարկել ենք «Վերջին զանգը» որպես հարգանքի նշան նրան և նրա ընտանիքին»,- նշեց Գասպարյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Մեծ Մասրիկի մյուս բնակիչներն էլ ասում էին, որ դեպքի հանգամանքները մինչև վերջ հայտնի չեն, քանի որ միայն հայրն ու որդին են այդ պահին այդ վայրում ձկնորսություն արել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 21-ին Մեծ Մասրիկում փրկարարներն ու գյուղացիները որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս են բերել երկու քաղաքացիների մարմինները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում