Ներքին 1 տարի առաջ - 09:44 22-05-2025

Էջմիածնում 22-ամյա որդին սպանել է հորը, այնուհետև փորձել ցած նետվել «Հաղթանակ» կամրջից. shamshyan.com

Այսօր՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արմավիրի մարզաին քրեաան վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղանը, Արմավիրի քրեական ոսիկանության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի քրեական ոստիկանության վարչության պետի տեղակալ Հովհանննես Արիստակեսյանը և ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ:

Տեղում նշված բնակարանի դուռը բացելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները, բացելով տան դուռը, մուտքի մոտ՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու մարմին, արնանման հետքեր:

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչակա վարչության ՎԱղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանի, վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վռամ Սերոբյանի, Հենրիկ Սերոբյանի, Դանիել Բալոյնաի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետ Արայիկ Նավասարդյանը:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեքպի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին.

«Առավոտյան իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, երբ տեսանք, որ շենքի մոտ լիքը քրեական, ու համայնքային ոստիկաններ, պարեկներ ու հետո նաև քննիչներ են ժամանել:

Մի քանի րոպե հետո փրկարարներն եկան, դուռը բացեցին ու հատակին տեսանք տանտիրոջ արնաշաղախ դին:

Ճիշտ ասած՝ չէինք էլ իմանում՝ ով ա սպանությունը կատարել, բայց հետո իամցանք, որ մեր Էջմիածնի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները իմաացել են, որ նա գնացել է ինչ-որ կամրջից իրեն ցած նետի ու սաղ պարեկները, քրեական ու համայնքային ոստիկանները Էջմիածնի կամուրջներն էին ստուգում, ու դրան զուգահեռ Էջմիածնից տեղեկությունը փոխացնել էին Երևանի պարեկներին ու հենց Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամնաատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ, նաև «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Համբարձումյանը «Հաղթանակ» կամրջի վրա նկատում են մի տղամարդու, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, էդտեղ էլ Երևանի պարեկները կարողանում են բռնել նրան, ացնկացնել անվտանգ վայր և տեղում պարզվում է , որ սպանվածի տղան է, ով հենց ինքն էլ սպանել է հորը:

Սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ.-ն է, իսկ սպանություն կատարողը 22-ամյա Վաղինակ Գ.-ն է:

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում