Ներքին 1 տարի առաջ - 14:21 21-05-2025

Bahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրել․ տեսանյութ

Fastex-ը մասնակցել է Տորոնտոյում կայացած Consensus 2025 համաժողովին, որը մեկ հարկի տակ է միավորվել Web3-ն ու արհեստական բանականությունը՝ հարթակ տրամադրելով նորարարական գաղափարների ներկայացմանը։ Հենց այստեղ՝ Տորոնտոյում են ծնվել աշխարհի առաջին Bitcoin-ն ու Ethereum ETF-ը։

Consensus 2025-ի շրջանակում Bahamut-ը` որպես EasyA Consensus հաքաթոնի պաշտոնական գործընկեր, Aptos, Polkadot, Stellar, Google Cloud հարթակների կողքին իրականացրել է իր առանձին Bahamut հաքաթոնը, որին մասնակցել է ավելի քան 1000 մասնագետ:

Հաքաթոնն ունեցել է երեք առանձին ուղղվածություն՝ AI x Onchain, Cross-Chain և Bonus Bounty։ Bahamut հաքաթոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը 50,000 դոլար էր։ Հաքաթոնի օրերին ստեղծված նախագծերից մրցանակային տեղեր են զբաղեցրել` Name Vaul (1-ին տեղ), Milky Pay (2րդ տեղ), Fast credit (3-րդ տեղ):

Միջոցառմանը Fastex-ի և Bahamut հիմնադրամի ներկայացուցիչ Պավել Արամյանը ծրագրավորողներին ներկայացրել է PoSA նորարարական կոնսենսուսային ալգորիթմը, որն ապահովում է առավել մեծ ապակենտրոնացում, անվտանգության բարձր մակարդակ և թափանցիկություն։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է Open Money Summit-ի ընթացքում կայացած «Արդյո՞ք Ձեր ֆինանսական միջոցներն ապահով են» պանելային քննարկմանը, որին ներկա են եղել ոլորտի առաջատար մասնագետներ։

Պանելային քննարկումը վարել է CoinDesk-ի ամերիկյան բաժնի ղեկավար Այոն Աշրաֆը։

Մասնագետները քննարկումներ են ունեցել թվային ակտիվների ոլորտում առկա օրենսդրական կարգավորումների, դրանց պաշտպանության, ինչպես նաև Web3-ում կենտրոնացված հարթակների դերի վերաբերյալ։

CoinDesk Live-ի հետ զրույցում Վարդան Խաչատրյանը խոսել է կրիպտո դրամապանակի հնարավորությունների մասին․ «Որպես կենտրոնացված փոխանակման հարթակ՝ մենք ապահովում ենք թվային ակտիվների պահպանումը։ Fastex-ը նաև օգտատերերին հնարավորություն է տալիս YoWallet-ի միջոցով կառավարելու իրենց թվային ակտիվները՝ մասնավոր բանալիների կիրառությամբ»,- ասել է նա։

Consensus 2025-ին ներկայացվել են նաև Fastex-ի վերջին նորությունները և վերջերս գործարկված պրոդուկտները՝ YoWallet պահառուական դրամապանակը, YoPhone-ը, YoSIM-ը և YoBlog-ը։

Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագրի աջակցությամբ ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։

Consensus 2025 համաժողովը համաշխարհային առաջատարների հետ նոր համագործակցությունների, օրենսդրական կարգավորումների վերաբերյալ գիտելիքների, ծրագրավորողների հետ հանդիպումների և Web3 էնտուզիաստների հետ նոր կապերի հաստատման հարթակ էր։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան