Ավելին 1 տարի առաջ - 13:36 21-05-2025

Ինձ վախեցնում է 2-րդ երեխա ունենալու միտքը․ բացահայտումներ՝ Սոֆյա Պողոսյանի մասին

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ինստագրամյան «Չեմ վախենում խոստովանել» թրենդի շրջանակներում իր մասին մի քանի նոր բացահայտում է արել:

«Ես 36 տարեկան եմ և չեմ վախենում խոստովանել, որ ես ինձ դեռ ընկալում եմ որպես 29 տարեկան,

ահավոր ուշացող եմ և ունեմ ժամանակը ընկալելու հետ կապված խնդիր,
չեմ սիրում պատրաստել,

մասնագիտությամբ լինելով հոգեբան, ինքս գնում եմ հոգեբանի մոտ,

դեռ ունեմ ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ,

15 տարի աշխատելով դերասանուհի, դեռ սարսափում եմ բեմ բարձրանալուց,

շատ անփույթ եմ (ամեն ինչ գցում, կոտրում թափում եմ),

չեմ հասկանում կենդանիներին մարդկանցից ավելի շատ սիրող մարդկանց,

ունեմ տատու , որը շատ եմ սիրում,

ինձ վախեցնում է երկրորդ երեխա ունենալու միտքը,

մտերիմ մարդկանցից արված քննադատությունը շատ ծանր եմ տանում,

չեմ կարողանում ալկոհոլ օգտագործել, նույնիսկ քիչ քանակից կորցնում եմ ինքնատիրապետումս»,- անկեղծացել է դերասանուհին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում