Մամուլ 1 տարի առաջ - 08:11 21-05-2025

Սերժ Սարգսյանն այսօր կկանգնի դատարանի առջև․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ այսօր այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջեւ կկանգնի։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն մենք գրել էինք, որ քրեական վարույթի թեմա դարձած հողակտորների առյուծի բաժինը Եռաբլուրի դիմացի մայթին է, մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Դատական պրոցեսից ավելի ուշագրավ է լինելու թերեւս այն, որ ՀՀ երրորդ նախագահը որոշի լրագրողներին հարցազրույց տալ եւ արձագանքել Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին։ ՀՀԿ-ն առայժմ չի արձագանքել Քոչարյանի դիտարկումներին, միայն Արմեն Աշոտյանն է երեկ անդրադարձել․ «Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը»։ Սպասվում է, որ Սերժ Սարգսյանը կա՛մ կընդունի «պատերազմը» եւ կշարունակի պաշտպանվել, կա՛մ կրկին հրադադարի առաջարկ կանի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան