Մամուլ 1 տարի առաջ - 08:59 20-05-2025

Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունն ու նաև այդ իշխանության քաղաքական շահերի սպասարկմանը լծված իրավապահ մարմինները գնալով ավելի ու ավելի զավեշտալի վիճակներում են հայտնվում: Օրինակ՝ քրեական հետապնդում են նախաձեռնում 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցն ու «ողջույնը»... լուսաբանած լրագրողուհու դեմ: Նմանապես նյարդային են արձագանքում, անգամ կարող են քրեական «գործ» բացել» սոցցանցային գրառումների, անգամ՝ մեկնաբանությունների, նույնիսկ՝ «լայքերի» հետ կապված: Սա արդեն խոր հիստերիայի ախտանշան է: Մինչև այս էլ փաշինյանական իշխանությունը սոցցանցային գրառումների հետ կապված նման դրսևորումներ ունեցել է, բայց հիմա դա ավելի շատ է ընդգծված:

Խնդրեմ, այլ թարմ օրինակ. Նոր Նորքի տարածքից բերման են ենթարկել «Սրբազան պայքարի» ակտիվիստ երեք աղջնակի, որոնց «մեղքն» ընդամենը այն է, որ Փաշինյանի դիմանկարով և «Չենք վստահում» գրառումով պաստառներ էին փակցնում: Աղջիկներին, իբր զենք-զինամթերք ունենալու կասկածով, ժամեր շարունակ պահել են ոստիկանությունում՝ նպատակ ունենալով քրեական «գործ» հարուցել: Որոշ ժամանակ անց աղջիկներին ազատ են արձակել, նրանց մոտից բռնագրավել են... սոսինձն ու պաստառները:

Չէ, Փաշինյանի իշխանությունն, ինչպես երևում է, «ցայտնոտի» ու վախերի մեջ է: Ու այդ վախերը հասել են այն աստիճանի, որ պլակատը, թռուցիկը և սոսինձը ընկալվում են որպես «զենք», իսկ պլակատ փակցնողները՝ երևի ծանր ոճրագործներ: Պատկերացնում ենք, թե ինչ զգացողություններ են իշխանությունների մեջ, ասենք՝ հենց «Սրբազան պայքարից»...

Ի դեպ, անեկդոտային վիճակի մասին մի «մորուսակիր անեկդոտ». մի մարդ պատին սոսինձ է քսում, ոստիկանները մոտենում են, թե ի՞նչ ես անում: Մարդը՝ թռուցիկ եմ փակցնում: Ձեռքերը ոլորում են, տանում «բաժին»: Բաժնի պետը, թե՝ ի՞նչ էիր անում: Մարդը՝ թռուցիկներ էի... Ոստիկանապետը, թե՝ «բայց այս թղթերի վրա ոչինչ գրված չի»: «Ի՞նչ գրեմ, ամեն ինչ այնպես էլ պարզ է»,-հետևում է պատասխանը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար