Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:35 19-05-2025

Օրիգինալն է, 200–250 հազար դրամ․ վարորդական վկայական ու անձնագիր է վաճառվում Instagram-ում

Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքացիները կարողանում են ձեռք բերել անօրինական վարորդական վկայականներ։

Հերթական հայտարարությունն է տարածել dianafashion__desinger էջը։

Oragir.News-ի ընթերցողներից մեկը պատմում է, որ տվյալ հայտարարության հեղինակը վստահեցնում է, որ վարորդական վկայականը ձեռք բերելուց հետո գնորդը չի բախվի ոչ մի խնդրի։

«B, C կարգի համար պետք է վճարեք 250.000 դրամ։ Միայն B կարգի համար՝ 200.000 դրամ։ Պատրաստ է լինում 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Հենց «ՄՌՈւ»-ից անձամբ Դուք եք ստանում ձեր վարորդականը։ Հետո ոչ մի վտանգ չի կարող լինել։ Մեզ հետ մտնում եք ներս, տեղում ստանում եք, քննություն չեք հանձնում։ Օրիգինալ վարորդական է»,- Oragir.News-ի ընթերցողին հայտնել է հայտարարության հեղինակը։

Oragir.News-ի ընթերցողին տվյալ հայտարարություն տարածողը նաև ասել է, որ անձնագիր պատրաստելու հնարավորություն ևս կա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները