Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 14:00 19-05-2025

Էրդողանի և Ալիևի հետ ջերմ շփվելով` Փաշինյանը խաղաղություն է մուրում. հարցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ շփումները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ տարբեր կարծիքների, գնահատականների են արժանացել հանրության շրջանում։ Մարդկանց մի մասը դիտարկում է որպես հնարավոր քայլեր խաղաղություն հասնելու ուղղությամբ, իսկ մի մասի համար դրանք ընդունելի չեն, հաշվի առնելով պատմական իրադարձությունները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարցրել. «Ի՞նչ եք կարծում վարչապետի ջերմ շփումը Էրդողանի և Ալիևի հետ կհանգեցնի՞ խաղաղության»։

«Առանց շփումների՝ ոչ մի խաղաղություն չի լինի, դա սկիզբն է»,- ասաց անցորդներից մեկը։

«Ինձ թվում է իրենց ջերմ շփումը վերջում կհանգեցնի խաղախության։ Իրենք էլ ուրիշ անելու բան չունեն։ Էրդողանն էլ է շահագրգռված, ինքն էլ է վատ վիճակում, տնտեսությունը քայքայված է, վերջում էլ կճանաչի ցեղասպանությունը, որ կենդանի մնա»,- նշեց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ նման պայմաններում խաղաղություն ձեռք չեն բերում, դա խաղաղություն մուրալ է նշանակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը