Սպորտ 1 տարի առաջ - 23:19 18-05-2025

Ինչպես է ընթանում Հենրիխ Մխիթարյանի ապաքինումը

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արագորեն վերականգնվում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» դեմ խաղում ստացած ազդրի վնասվածքից, գրում է Armsport-ը։

Ինչպես հայտնում է FCInter1908-ը, 36-ամյա ֆուտբոլիստը զգալի առաջընթաց է գրանցել և մոտ է լիարժեք մարզավիճակին՝ գերազանցելով թիմակիցներ Բենժամեն Պավարին և Դավիդե Ֆրատեզիին։

Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի երկրորդ խաղակեսում։ Ի տարբերություն թիմի ավագ Լաուտարո Մարտինեսի, ով բաց կթողնի «Լացիոյի» դեմ Սերիա Ա-ի առաջիկա հանդիպումը, Մխիթարյանը, Պավարը և Ֆրատեզին արդեն վերսկսել են լիարժեք մարզումները։ Հայ կիսապաշտպանը, հավանաբար, պատրաստ կլինի «Լացիոյի» դեմ խաղին և Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։

«Ինտերը» մեծ հույսեր է կապում Մխիթարյանի հետ՝ ակնկալելով նրա ներդրումը կարևոր հանդիպումներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում