Ներքին 1 տարի առաջ - 12:32 18-05-2025

Օձն իր պորտով, հավքն իր թևով չեն կարող Կոտայքի մարզում խախտում անել, անգամ եթե Range Rover-ով է․ shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների ծառայության շնորհիվ մարզի բնակիչների մոտ թևավոր խոսք է դարձել այն, որ պարեկները այնպես են աշխատում, որ չես կարողանում առանց «պռավի», խմած, չթույլատրված տեղերով երթևեկես ու ստացվում է, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մարզում ազատ տեղաշարժվել։ Ավելի ճիշտ, կարող են ազատ տեղաշարժվել, բայց չպետք է խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ծառայություն կատարելու ընթացքում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դ․ Հովհաննիսյանը նկատում է, որ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր»-ի մոտ, դեպի Սևան ընթանալիս թույլ է տալիս ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում, չթույլատրված հատվածով շրջադարձ է կատարում, անցնելով բաժանարար գոտու կանաչ գազոնի վրայով՝ այդ կերպ լուրջ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։

«Range Rover»-ի վարորդը փորձում էր վաշտի հրամանատարին, ապա արդեն դեպքի վայր ժամանած խախտումն արձանագրող պարեկներին համոզել, որպեսզի անտեսեն իր կատարած խախտումը, սակայն դա նրան չհաջողվեց։ Օրինախախտ վարորդը ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան